Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Երբ կտրում են ինձ հետ մեծացած ծառերին, ասես իմ սերունդն են ոչնչացնում

Երբ կտրում են ինձ հետ մեծացած ծառերին, ասես իմ սերունդն են ոչնչացնում
24.03.2025 | 16:17

Երևանում իմ համար տեսարժան վայր չկա, հիշարժան կա, հուշարժան կա, սիրարժան կա, իսկ տեսարժան չկա։ Տեսարժան վայրերը զբոսաշրջիկների համար են, իսկ իմ համար դրանք ինքնության աղյուսներ են, ուղեղի գորշ նյութի երփներանգ բովանդակություն։ Իմ ուղեղի ծալքերի մեջ նենց Երևան կգտնես, նենց վայրեր ու պատկերներ, որ էլ երբեք, ոչ ոք չի տեսնի։ Դրանք և՛ հարստություն են, և՛ ցավ, և՛ կարոտ։

Դրա համար էլ ես ծանր եմ տանում ծառերի կոտորածը՝ իմ քաղաքի ծառանդամահատումը, ուզում ա՝ դա հազար հատ նեղ մասնագետի կողմից հիմնավորված լինի՝ տնտեսական, քաղաքական, էկոլոգիական ու եսիմինչական առումով։

Երբ կտրում են իմ հետ մեծացած ծառերին, ասես իմ սերունդն են ոչնչացնում, ասես երևանցիներին են ոչնչացնում։ Իսկ երևանցիներին ոչնչացնել չի կարելի, որովհետև երևանցիներին ոչնչացնել նշանակում ա Երևանը ոչնչացնել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11521

Մեկնաբանություններ